Բաժիններ՝

Եգիպտոսը պլանավորել է նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն անցկացնել 2014 թվականի հունվարի կեսին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսը պլանավորել է նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն անցկացնել 2014 թվականի հունվարի կեսին:

Նոր Սահմանադրության ընդունումը հանդիսանում է այս տարվա հուլիսին նախագահի պաշտոնից Մոհամմեդ Մուրսիի գահընկեցությունից հետո ստեղծված ժամանակավոր կառավարության քաղաքական ծրագրի մասը:

Եգիպտոսի սահմանադրական խորհուրդը դեկտեմբերի 1-ին ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրին է հանձնել նոր Սահմանադրության ավարտված նախագիծը: Դա կլինի 2011 թվականի հունվարին Եգիպտոսում իրականացված հեղափոխությունից հետո արդեն երկրորդ Սահմանադրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս