Բաժիններ՝

Ուկրաինայի ուժային կառույցները չեն նախատեսել «Եվրամայդանի» գրոհ. Յացենյուկ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինացի պատգամավոր Արսենիյ Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինայի ուժային կառույցները չեն նախատեսել «Եվրամայդանի» գրոհ:

Յացենյուկն ընդգծել է, որ հատուկջոկատայինները գրոհ չեն պատրաստում, նրանք պարզապես ցանկանում են արգելափակել «Եվրամայդան» սննդի ու ջրի մատակարարումները, ինչպես նաև նոր ցուցարարներով համալրվելը:

Յացենյուկը «Եվրամայդանի» մասնակիցներին կոչ է արել տուրք չտալ սադրանքներին՝ հավելելով, որ իրավապահների նպատակը ոչ թե Մայդանի գրավումն է, այլ՝ նրա շրջափակումը: Նշվում է, որ ԵՄ-ը Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել ուժային ճանապարհով չցրել Կիևի կենտրոնում հավաքված ցուցարարներին:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն աջակցել է նախկին նախագահ Լեոնիդ Կրավչուկին՝ «կլոր սեղան» գումարել և որոնել երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ուղիները: Այս մասին հայտնել է նախագահի մամլո ծառայությունը: Յանուկովիչը կարծում է, որ «կլոր սեղանը» կարող է պայմաններ ստեղծել ընդհանուր լեզու գտնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս