Բաժիններ՝

Իրանը սկսում է երեք նոր ռադարների զանգվածային արտադրություն

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պատրաստ է երեք նոր ռադարների զանգվածային արտադրությունը սկսելուն: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգհանը.

«Իրանը մեծացրել է հեռահար գործունեության իր հրթիռների դիպուկությունը: Նշված ուղղությունից հրթիռի շեղվելու հավանականությունը կազմում է մինչև երկու մետր»:

Դեհգհանը հավելել է, որ պաշտպանական տեխնիկայի ոլորտի հետազոտությունները հանդիսանում են Պաշտպանության նախարարության գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը:

1992 թվականից Իրանն արտադրում է տանկեր, զրահատրանսպորտներ, հրթիռներ, ռադարներ, սուզանավեր և կործանիչ ինքնաթիռներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս