Վրացական Airzena ընկերությունը փետրվարից չվերթներ կիրականացնի Թբիլիսիից դեպի Սոչի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացական Airzena Georgian Airlines ավիաընկերությունը 2014 թվականի փետրվարի 4-ից սկսելու է չվերթներ իրականացնել Թբիլիսի-Սոչի ուղղությամբ: Այդ թռիչքներն իրականացվելու են 2014 թվականի փետրվարի 7-23-ին Սոչիում կայանալիք Ձմեռային Օլիմպիական խաղերի շրջանակներում:

Ավիաընկերությունը պլանավորել է չվերթներ իրականացնել շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և հինգշաբթի: Ներկա դրությամբ պլանավորված է այդ թռիչքներն իրականացնել մինչև մայիսի 1-ը: Դեռ հայտնի չէ, թե արդյոք դրանք կշարունակվե՞ն նաև հետագայում:

Ներկայումս Airzena ընկերությունը ռուսական Сибирь (S7 Airlines) ավիաընկերության հետ չվերթներ է իրականացնում Թբիլիսիից, Քութայիսից ու Բաթումից դեպի Մոսկվա:

Տեսանյութեր

Լրահոս