Հարավային Կորեան հայտարարել է ՀՕՊ-ի իր գոտու ընդլայնման մասին
Հարավկորեական Renhap լրատվական գորածակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել է ՀՕՊ-ի իր գոտու ընդլայնման մասին, որը տարածվել է նաև հարավային Իոդո, Մարադո և Խոնդո կղզիների վրա:
Հարավային Կորեայի ՊՆ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ՀՕՊ-ի նոր գոտու հարավային սահմանը չի հատվում հարևան երկրների օդային սահմանների հետ՝ միաջազգային իրավունքին համապատասխան:
Նա հավելել է, որ Հարավային Կորեայի կառավարությունը նախապատրաստելու է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու համար օդանավերի անվտանգությունը՝ հնարավոր բախումներից խուսափելու համար:
Հարավային Կորեայի ղեկավարությունը նման քայլի է գնացել ի պատասխան Չինաստանի, ով նոյեմբերի վերջին հայտարարել էր Արևելա-չինական ծովում ՀՕՊ-ի իր գոտու ընդլայնման մասին: