![](/banners/BeFunky-design.jpg)
Մեկ շաբաթում հայաստանյան բանկերը գնել են ավելի քան 100 միլիոն դոլար
![](https://168.am/wp-content/uploads/2012/12/dollar-dram-exchange-rates5.jpg)
Դեկտեմբերի 2-6-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 100,329,554 ԱՄՆ դոլար 404.23 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 107,179,740 ԱՄՆ դոլար 405.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 6,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.55 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 3,170,379 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,904,471 EUR 549.03 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 15,512,725 EUR 552.97 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 800,822,716 ՌԴ ռուբլի 12.13 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 140,013,796 ՌԴ ռուբլի 12.30 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: