Բաժիններ՝

Թուրքական ընկերությունը մոտ ժամանակներս Բաքվին կհատկացնի ստորջրյա սարքեր

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` թուրքական GATE Elektronik ընկերությունը մոտ ժամանակներս Բաքվում իրականացնելու է Ադրբեջանի պատվերով արտադրած ստորջրյա այնպիսի միջոցների շնորհանդես ու փորձարկումներ, որոնցում չի ենթադրվում մարդու առկայություն:

Շնորհանդեսը կազմակերպվելու է Ադրբեջանի զինված ուժերի առաջարկով: GATE Elektronik ընկերությունն արտադրում է մեկանգամյա օգտագործման Çanaqqala» (SSROV) ստորջրյա սարք, որը նախատեսված է ականների վնասազերծման համար, Gelibolu հեռակառավարվող սարք և այլ սարքեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս