«Ժողովուրդ». Արտակ Սարգսյանի «Սաս գրուպը» խախտումներ է թույլ տվել
Իրազեկ աղբյուրներից «Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «Սաս գրուպ» ՍՊԸ-ն լուրջ խախտումներ է թույլ տվել։ Հոկտեմբեր ամսին «Սաս գրուպի» տնօրեն Սամվել Գզրարյանը Բագրատաշենի մաքսային կետով Իռլանդիայից Հայաստան է ներմուծել 492 շիշ գինի, որը, սակայն, չի հայտարարագրել և ՊԵԿ-ի բացահայտումից հետո տուգանվել է 50.000 դրամի չափով։ «Ժողովուրդը» նշում է, որ սա Արտակ Սարգսյանին պատկանող ՍՊԸ-ի իրականացրած միակ խախտումը չէ։
Մանրամասները «Ժողովուրդի» այսօրվա համարում