ԱՄՆ-ը սպասում է Վրաստանի նոր առաջնորդների այցին. Նուլանդ
Грузия Online-ի փոխանցմամբ` ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդը Թբիլիսիում երիտասարդության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը սպասում է Վրաստանի նոր առաջնորդների այցին: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Վրաստանին, որպեսզի վերջինս հնարավորինս շուտ ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:
Նուլանդի խոսքերով` ազատ առևտրի համաձայնագիրը եզակի հնարավորություններ է ստեղծում Վրաստանի համար եվրաինտեգրման ճանապարհին: Նուլանդն ընդգծել է, որ տեղյակ է, որ Վրաստանը դեռ մեծ աշխատանքներ պետք է իրականացնի Ասոցացման համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, ինչի մասին բարձրաձայնել է նաև Վրաստանի նախագահը:
Նուլանդը Վրաստանից մեկնելու է Մոսկվա:
После встречи Виктория Нуланд вылетит в Москву.