Բաժիններ՝

Թուրքիան երկրորդ կամուրջն է կառուցելու Դարդանելի նեղուցի վրա

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայում Դարդանելի նեղուցով նոր կամրջի կառուցման մրցույթը հայտարարվելու է 2015 թվականին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ավտոճանապարհների գլխավոր վարչությունը:

Վերջինիս հաղորդմամբ` նոր կամուրջն ունենալու է երթևեկության երեք շերտ: Դարդանելի նեղուցի վրա այդ կամուրջը կհանդիսանա երկրորդ կամուրջը, այն կառուցվելու է երեք տարում:

Այս տարվա մայիսին Թուրքիայում տեղի ունեցավ Բոսֆորի նեղուցով երրորդ կամրջի կառուցման մեկնարկը, որը կրելու է սուլթան Սելիմ Յավուզի (Ահեղ) անունը: Այս կամրջի կառուցումն ավարտվելու է 2015 թվականին: Թուրքիան պլանավորել է 2015 թվականին տոնել Գալիպոլիի ճակատամարտում (Դարդանելի օպերացիա) տարած հաղթանակի 100-ամյակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս