Փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի հաջորդ ուժեղ երկրաշարժը չվերածվի աղետի. մասնագետ
Խորհրդային Հայաստանում չկար սեյսմիկ պաշտպանության միասնական համակարգ, և այսօր Հայաստանի ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը փորձում է հնարավոր ամեն բան անել, որպեսզի հաջորդ հնարավոր ուժեղ երկրաշարժը չվերածվի աղետի: Ըստ tert.am-ի՝ այս մասին այսօր՝ 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսին ասել է գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը։
«88-ին ականատես եղանք, որ և՛ ժողովուրդը, և՛ գիտական օղակները, և՛ կառավարման մարմինները տեղյակ չէին, թե ինչ պետք է անել: Երկրաբանական վարչության համակարգում էի աշխատում այն ժամանակ, մեկնեցինք Գյումրի և տեսանք, որ մի շարք երեխաներ շրջապատել էին իրենց ուսուցիչներին և մնացել շենքերի պանելների տակ»,- վերհիշել է Հրաչյա Պետրոսյանը՝ հավելելով, թե երկրաշարժից երկու տարի անց ստեղծվել է սեյսմիկ պաշտպանության համակարգը:
«Այսօր մեր ծառայությունը գործում է շատ ազդեցիկ նախարարության կազմում, և մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի հաջորդ ուժեղ երկրաշարժը չվերածվի աղետի»,- ասել է Հ.Պետրոսյանը:
Համեմատություն անցկացնելով 1988-ի հետ՝ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետն ասել է, որ և՛բնակչությունն է տեղեկացված, և՛շենքերն են ավելի սեյսմակայուն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: