Փլվածք` Երևանում
Դեկտեմբերի 6-ին, ժամը 10.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 10 շենքի մոտակայքում՝ առկա է ճանապարհահատվածի փլվածք:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ շենքի բակում իրականացվում է բազմաֆունկցիոնալ շենքի շինարարություն, (պատվիրատու «Լարկո գրուպ» ՍՊԸ, շինարարությունն իրականացնում է «Հիդրոտեխմոնշին» ՍՊԸ-ն), ինչից ճանապարհահատվածին առաջացել են ճաքեր, որոնք չեն խոչընդոտում քաղաքացիների անցուդարձը և իրենցից վտանգ չեն ներկայացնում. շինհրապարակը արգելափակված է թիթեղյա պարիսպով:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն