Գյումրիում վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է
Դեկտեմբերի 4-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «Մերսեդես-Բենս Վիտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Հաղթանակի պողոտայի թիվ 42 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1956 թ. ծնված Քնարիկ Հարությունյանին, որը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն