Ադրբեջանում զգալիորեն թանկացել է բենզինի ու դիզելային վառելիքի գինը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում զգալիորեն թանկացել է բենզինի ու դիզելային վառելիքի գինը: Դրա հետ կապված՝ երեկվանից համացանցում կազմակերպվել է online հանրագիր՝ նախագահ Իլհամ Ալիևին ներկայացնելու համար:
Այդ կամպանիան իրականացվում է avaaz.org կայքում: Մեկ օրվա ընթացքում հանրագրին մասնակցել է ավելի քան 20.000 մարդ: Նրանք ընդգծում են, որ վառելիքի գնի աճը մոտ ժամանակներս կհանգեցնի նաև սննդամթերքի գնի աճին:
АИ-95 տիպի բենզինի մեկ լիտրի մանրածախ գինն այժմ կազմում է 1.02 դոլար (մինչև գնի թանկացումը կազմում էր 0.86 դոլար), իսկ АИ-92-ի և АИ-80-ի մեկ լիտրի գինը՝ 0.90 դոլար (0.71 դոլար), դիզելային վառելիքի մեկ լիտրն այժմ արժե 0.86 դոլար (0.51 դոլար):