Դավութօղլուն միջազգային հանրությանը կոչ է արել միասնական դիրքորոշում որդեգրել Եգիպտոսի հարցում
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն միջազգային հանրությանը կոչ է արել միասնական դիրքորոշում որդեգրել Եգիպտոսի հարցում:
Դավութօղլուն ընդգծել է, որ Եգիպտոսում ժողովրդավարության անհապաղ վերականգնման համար և ժողովրդի կամքի վրա հենված կառավարության ստեղծման համար միջազգային հանրությունը պետք է ունենա ընդհանուր դիրքորոշում:
Դավութօղլուի խոսքերով՝ Թուրքիայի դիրքորոշումը կարող է մշտապես չհամընկնել իր հետ սերտ համագործակցության մեջ գտնվող բարեկամական երկրների կամ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների դիրքորոշումների հետ: Դավութօղլուն հերքել է այն, որ Թուրքիան տարաձայնություններ ունի ԱՄՆ-ի հետ: