Կադաստրի տարածքը կտան ԴԱՀԿ ծառայությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան 1 հասցեում գտնվող վարչական շենքի` 1-ին հարկից 119.50 քառ. մետր մակերեսով և 3445102 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը հետ կվերցվի  և կամրացվի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։

Այս որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության՝ հինգշաբթի օրվա նիստի օրակարգում։ Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, տարածքը կտրամադրվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Արարատի մարզային բաժնին, քանի որ ներկայումս ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների համար ներկայումս առանձնացված չէ որևէ տարածք, որտեղ վերջիններս հնարավորություն կունենային արդյունավետ ծավալել իրենց գործունեությունը: Այդ կապակցությամբ նշված ծառայողների աշխատանքի կազմակերպումն ու իրականացումը որոշակի բարդություններ է առաջացնում:

Տեսանյութեր

Լրահոս