Բաժիններ՝

ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 1 միլիոն եվրո

Եվրոպական միությունը ՀՀ կառավարությանը կհատկացնի 1 մլն եվրո դրամաշնորհ՝ միջուկային անվտանգության տարեկան գործողությունների ծրագրի իրականացման համար: Կողմերի միջև ֆինանսական համաձայնագրի կնքման հարցը ներառված է ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում:

Եվրոպական ֆինանսական աջակցությունը կուղղվի միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնի (ՄԿՀՄ) ինստիտուցիոնալ զարգացմանը: Ծրագիրն իրականացվելու է 6 տարում:

Հայաստանում շահագործվում է մեկ միջուկային էներգաբլոկ (ANPP2), 1989 թվականից ի վեր դադարեցվել է մեկ էներգաբլոկի շահագործումը (ANPP1) և արդյունաբերական ու բժշկական նպատակներով կիրառվում է իոնացնող ճառագայթում: Ծրագրի նպատակներից մեկն է միջուկային ոլորտը կարգավորող մարմնի (ՄԿՀՄ) և վերջինիս Տեխնիկական աջակցություն տրամադրող կազմակերպության (ՏԱԿ) և Միջուկային և ռադիացիոն անվտանգության աջակցության կենտրոնի (ՄՌԱԱԿ) հզորացումը: Նշված կազմակերպությունները կարգավորման, տեխնիկական անվտանգության գնահատման, ինչպես նաև լիցենզավորման, ստուգումների և կիրարկման ոլորտներում տարատեսակ օժանդակության կարիք ունեն: Նրանք օժանդակության կարիք ունեն նաև այնպիսի կազմակերպչական հարցերի շուրջ, ինչպես օրինակ` նախնական և շարունակական վերապատրաստումը, որակի ապահովումը, արտակարգ իրավիճակների հետ կապված պլանավորումը:

«Լրացուցիչ աջակցման համագործակցությունը նոր տեղադրված անվտանգության սարքավորումների լիցենզավորման և նոր գործարկման ընթացակարգերում շարունակում են համարվել առաջնահերթություն Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ատոմային ռեակտորի (ANPP2) համատեքստում: ՄԿՀՄ-ին աջակցությունը, հետագայում երկու էներգաբլոկների շահագործման դադարեցման նպատակով, նույնպես կարևոր է:
Լրացուցիչ ԵՄ գործողություններն են նախորդ ծրագրերը, որոնք վերաբերում են կարողությունների զարգացմանը և ՄԿՀՄ-ին ու վերջինիս ՏԱԿ-ին ուղղված տեխնիկական աջակցությանը, ինչպես նաև այլ գործողություններ, որոնք իրականացվում են Միջազգային կարգավորման վերահսկիչ թիմի (ՄԿՎԹ) առաքելությունների և ՀՀ Նախագահին կից միջուկային էներգետիկայի անվտանգության խորհրդի կողմից»,- նշվում է որոշման նախագծում:

Ի դեպ, եթե ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ամսաթվից, երբ վերջինն կողմը ստորագրում է այն, նախքան 2013թ. դեկտեմբերի 31-ը։ Եթե վերջին ստորագրումը կատարվում է այդ ամսաթվից հետո, ապա ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ չի մտնում և առոչինչ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս