Պուտին. Մենք պատրաստվում ենք ամրապնդել մեր դիրքերը Կովկասում (տեսանյութեր)
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցող «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային 3-րդ համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին որոշմանն ասաց, թե հայ փորձագետները, տնտեսագեները ինչպես հարկն է հաշվել են ՄՄ-ին անդամակցելու առավելությունները: Նա նշեց, թե ՄՄ-ին անդամակցելը հայ ժողովրդի և Հայաստանի ղեկավարության սուվերեն ընտրությունն է, ապա շեշտեց. «Բնական է, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ, որ աջակցի հայկական կողմից առաջարկված համագորակցությանը: Մենք Հայաստանին տեսնում ենք ինտեգրացիոն լիարժեք անդամ և այս կերպ են ընդունում նաև անդամ-պետությունները»:
Պուտինը հայտնեց, թե ՀՀ-ի հետ եվրասիական տնտեսական կոմիտեի կողմից կոնսոլտիացինաներ են անցկացվում՝ համաձայնեցնելու համար իրավական և այլ հարցերի մեծ փաթեթը, ապա ասաց. «Մենք մեր կողմից կօգնենք հայ ընկերներին, որ ինտեգրացիոն գործըթնացը մաքսիմալ էֆեկտիվ կայանա»:
Նա շեշտեց, թե Մասքային միությանն անդամակցելմ արդեն անդամ-պետություններին շոշափելի դիվիդենտներ է բերել և նշեց. «Չնայած ոչ բարենսպաստ արտաքին տնտեսալան կոնյուկտուրային, 2013 թվականի առաջին հատվածում մաքսային և ադմինիստրատիվ խոչընդոտները հանվել են, ինչը նպաստում է առևտրաշրջանառության աճի մեծացմանը»:
ՌԴ նախագահը հայտնեց, թե այսուհետ անդամ–պետությունները կարող են ընտրել այն վայրը, որտեղ կցանկանան գրանցել ընկերությունը, ինչը Պուտինի գնահատմամբ, ձեռնոց է նետում պետական մարմիններին, բայց հիմք է հարմարավետ բիզնեսի ստեղծման համար: Ըստ նրա՝ ՀՀ-ի անդամացութունը լրջորեն կամրապնդի ՄՄ տնտեսական պոտենցիալը, կնպաստի զարգացմանը՝ միջտարածաշրջանային առումով: Վերջում նա հայտարարեց. «Ռուսաստանը Կովկասից հեռանալ չի պատրաստվում: հակառակը՝ մենք պատրաստվում ենք ամրապնդել մեր դիրքերը Կովկասում՝ հիմնվելով այն ամենի վրա, ինչը ժառանգել ենք մենք, հիմնվելով այն բարի դրացական հարաբերությունների վրա, որ մենք ուենք Կովկասի պետությունների հետ»:
Վ. Պուտինի ելույթի տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի: