Բաժիններ՝

Իրանա-ադրբեջանական սահմանին գրանցվել է զինված միջադեպ. կա մեկ զոհ և երկու վիրավոր

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանա-իրանական սահմանին զինված միջադեպ է գրանցվել սահմանապահների ու սահմանախախտների միջև: Դրա հետևանքով զոհվել է մեկ զինծառայող, ևս երկուսը վիրավորվել են:

Այս մասին հայտարարել է Պետական սահմանի պահպանման ծառայության մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ միջադեպը գրանցվել էերեկ ժամը 19.30-ին, Լենքորանի շրջանում: Երբ սահմանապահները փորձել են ձերբակալել սահմանախախտներին, տեղի է ունեցել զինված միջադեպ: Վիրավոր զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար: Տարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս