Բաժիններ՝

Շատ կրիտիկական տնտեսություն է ՀՀ-ում. Գագիկ Մակարյան

Հայաստանում թե´ հասարակության, և թե´ տնտեսության մեջ բևեռացում կա: Ինչպես 168.am-ի հետզրույցում նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, կապիտալն անընդհատ փոքր բիզնեսի ձեռքից խլվում, տեղափոխվում է դեպի խոշորի կողմը:

ՀՀ-ում մոտ 78 հազար ակտիվ գործող ընկերություն կա, որից 68,800-ը միկրո և գերփոքր ձեռնարկություններ են, որոնք մուծում են ամբողջ հարկերի 9.7%-ը: Գ.Մակարյանի խոսքվ՝ դրանք մինչև 10 հոգիանոց ընկերություններ են, և դրանց մեջ ամենամիկրոները 50 հազարից ավելին են: Մակարյանը նշեց, որ եթե ընդհանուրից հանում ենք մինչև 10 հոգիանոց ձեռնարկությունները, մնում է 10 հազար կազմակերպություն՝ համեմատաբար միջինները, որոնք կրում են տնտեսության ամբողջ բեռը:

«Շատ կրիտիկական տնտեսություն է Հայաստանում, որ կառուցված է ընդամենը 10 հազար ձեռնարկությունների վրա: ՀՆԱ մեջ դերակատարումից, հարկերի վճարումից երևում է, որ կապիտալը տեղափոխվում է խոշորի կողմը, և միկրոձեռնարկությունների հսկայական բանակն էական ներդրում չունի տնտեսության մեջ: Շատ խոշոր ընկերություններ, նոր բիզնեսներ բացելով, կամ կազմակերպելով սուպերմարկետները, նման են հեթանոսական տաճարների վրա քրիստոնեական տաճարներ կառուցելու սխեմաների՝ շուկան վերանում է, տեղում կառուցվում է սուպերմարկետ, հաճախորդները մնում են նույնը»,- ասաց Գ.Մակարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս