Գեորգի Մարգվելաշվիլին Վիլնյուսում հանդիպելու է Ֆրանսիայի, Լեհաստանի ու Լիտվայի նախագահների հետ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում երկկողմ հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի, Լեհաստանի ու Լիտվայի նախագահների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

Վերջինս կարևորել է այն հանգամանքը, որ Վրաստանի նախագահի արտասահմանյան առաջին այցը համընկել է Վիլնյուսի գագաթաժողովի հետ, որի շրջանակներում էլ նա հանդիպումներ է ունենալու Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ու Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:

Փանջիկիձեի խոսքերով՝ Մարգվելաշվիլին հանդիպելու է նաև ԵՄ-ի ղեկավարության հետ: Նշվում էր, որ վիլնյուսյան այցի ժամանակ Մարգվելաշվլիին ուղեկցելու են Փանջիկիձեն և մի շարք նախարարներ: Վրաստանը պլանավորել է Վիլնյուսում Ասոցացման համաձայնագիր նախաստորագրել ԵՄ-ի հետ:

Տեսանյութեր

Լրահոս