Բաժիններ՝

Վրաստանում կրկնապատկվել է փախստականների ու հարկադիր վերաբնակների նպաստը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը որոշել է բարձրացնել Աբխազիայից ու Ցխինվալի շրջանից փախստականների ու հարկադիր վերաբնակների նպաստները: Այս մասին հայտարարել է Փախստականների ու հարկադիր վերաբնակների հարցերով նախարարության մամլո ծառայությունը:

Նախարարության պատրաստած օրինագծի համաձայն, բոլոր փախստականները ստանալու են ամսական 45 լարի (մոտ 27 դոլար): Ներկայումս մասնավոր սեկտորում ապրողների համար նպաստի չափը կազմում է 28 լարի (մոտ 17 դոլար), իսկ նրանց համար, ում պետությունը հատկացրել է բնակատեղի՝ 22 լարի (մոտ 13.4 դոլար):

Միևնույն ժամանակ դադարեցվելու է նյութական օգնության տրամադրումն այն մարդկանց, ում եկամուտը գերազանցում է 1250 լարին (մոտ 760 դոլար): Ընդհանուր առմամբ, Վրաստանում բնակվում է մոտ 500.000 հարկադիր վերաբնակ, որոնց մեծ մասը կազմում են Աբխազիայի բնակիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս