«Առաջ Աստված». Վերաքննիչ քրեական դատարանում սկսվել է Վարդան Սեդրակյանի գործով բողոքի քննությունը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվեց և հետաձգվեց Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը, քանի որ նիստին չէին ներկայացել ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն (նա նամակով դատարանին հայտնել էր, որ չի կարող ներկայանալ դատական նիստին) ու ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանը:

Ամբաստանյալներն առարկեցին իրենց պաշտպանների բացակայությամբ դատական նիստը շարունակելուն, դատարանն էլ որոշեց նիստը հետաձգել և հաջորդ դատական նիստը նշանակեց նոյեմբերի 25-ին:

Մինչև դատական նիստը լրագրողները Վարդան Սեդրակյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ է նա ակնկալում Վերաքննիչ քրեական դատարանից: Ի պատասխան, Վարդան Սեդրակյանն ասաց. «Առաջ Աստված»:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Վարդան Սեդրակյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել էր նրան 14 տարվա ազատազրկման:  Մյուս ամբաստանյալ Սամվել Հարությունյանը դատապարտվել էր 13, իսկ Խաչատուր Պողոսյանը՝ 14 տարվա ազատազրկման:

Կարդացեք նաև

Լուսանկարը՝ հեղինակի

Տեսանյութեր

Լրահոս