Բաժիններ՝

Եվրոպացիներից շատերն ըմբռնումով են մոտենում ՀՀ որոշմանը. Բելգիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը բավականին մեծ անակնկալի բերեց եվրոպական կառույցներին, բայց եվրոպացիներից շատերն ըմբռնումով են մոտենում ՀՀ որոշմանը: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Բելգիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը:

«Համոզված եմ, որ ՀՀ քաղաքական ուժերը կանեն հնարավորը, որպեսզի ՄՄ և ԵՄ միջև համագործակցության լավագույն եզրեր գտնեն: Ամեն ինչ բանակցելի է: Բելգիական կողմը դեռ սպասողական դիրքում է գտնվում: Հուսով եմ, որ ՀՀ-ն և ՌԴ-ն արդյունավետ բանակցություններ կունենան և դա կօգնի ՀՀ-ին, ու հայ-բելգիական տնտեսական հարաբերությունները կզարգանան»,- ասաց Վ.Սաֆարյանը:

Նա վստահեցրեց, որ եվրոպական երկրները հետաքրքրված են ՀՀ-ի հետ համագործակցության զարգացմամբ: Սաֆարյանի խոսքով՝ Բրյուսելը համարվում է ԵՄ մայրաքաղաք, և բելգիական կողմը շատ մեծ աշխատանքներ է տանում ՀՀ-ում, նաև ակտիվ գործում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը. «Բելգիան ՀՀ-ում շատ ակտիվ է, ունի մեծ հեռանկարներ և մեծ գործեր է անելու»:

Վ.Սաֆարյանի բնորոշմամբ՝ Հայաստանը, ինչպես և Բելգիան, բնական ռեսուրսներով հարուստ երկիր չէ, Հայաստանը զարգացնում է տնտեսության որոշակի ոլորտներ, ինչպես և Բելգիան, ու ՀՀ-ի և Բելգիայի գործարարները խոսում են նույն լեզվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս