Հայկ Ալումյանի՝ երեքը մեկում բողոքները կքննվեն դատավոր Ա.Բեկթաշյանի նախագահությամբ
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, նոյեմբերի 18-ին կքննի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի երեք դիմումները: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է փաստաբան Հայկ Ալումյանը:
Արտակ Բուդաղյանի պաշտպան ու տուժող Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը երեք դիմում է ներկայացրել դատարան՝ բողոքարկելով գործով մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի, Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու նախաքննական մարմնի որոշումները:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: