Ջոն Քերին նոյեմբերի 3-ին կմեկնի Սաուդյան Արաբիա
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նոյեմբերի 3-ին մեկնելու է Սաուդյան Արաբիա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Այդ այցն իրականացվելու է երկու երկրների միջև հարաբերությունների լարվածության ֆոնին:
Քերին մտադիր է հաստատել ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների ռազմավարական բնույթը և ընդգծել միջազգային մի շարք կարևոր խնդիրների լուծման հարցում համագործակցության անհրաժեշտությունը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սաուդյան Արաբիան մտադիր է սահմանափակել Վաշինգտոնի հետ համագործակցությունը՝ կապված Սիրիական հակամարտության և Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա տարաձայնությունների հետ: