Բաժիններ՝

Բաչո Ախալայան արդարացվել է այսպես կոչված հատուկջոկատայինների գործով

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Թբիլիսիի քաղաքային դատարանն այսպես կոչված հատուկջոկատայինների գործով այսօր արդարացրել է պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայային: Այն բանից հետո, ինչ դատավորն ընթերցել է դատավճիռը, դատարանի դահլիճում հնչել են ծափահարություններ:

Դատախազությունն Ախալայային մեղադրում էր 7 հատուկոջակատայինների կտտանքների ենթարկելու և նրանց հանդեպ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու մեջ՝ կապված նրանց քաղաքական հայացքների հետ: Խոսքը գնում է այն ժամանակաշրջանի մասին, երբ Ախալայան Վրաստանի ներքին գործերի նախարարն էր:

Հետաքննության վարկածի համաձայն, Ախալայան ֆիզիկական ու բանավոր վիրավորանքներ է հասցրել 7 աշխատակցի, որոնք համակրել են (Բիձինա Իվանիշվիլիի) «Վրացական երազանք» քաղաքական դաշինքին: Սակայն պաշտպանող կողմը հայտարարել է, որ նման բան չի եղել, և որ հատուկջոկատայիններն անցել են հատուկ նախապատրաստություն:

Ախալայայի ընտանիքը գոհունակությամբ է ընդունել նրան արդարացնելու որոշումը, մինչդեռ դատախազությունը պատրաստվում է բողոքարկել այն: Օրեր առաջ էլ դատարանը Բաչո Ախալայային մեղավոր էր ճանաչել բանտային խռովություն սադրելու գործով և նրան դատապարտել էր 3 տարի և 9 ամիս ժամկետով ազատազրկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս