
The Legatum Institute-ի բարգավաճ երկրների 2013թ. ցուցակում Հայաստանը 95-րդ տեղում է` զիջելով հարևան երկրներին

Բրիտանական The Legatum Institute-ի կողմից հրապարակված բարգավաճ երկրների 2013թ. վարկանիշային ցուցակում (Prosperity Index 2013) Հայաստանը 142 երկրների մեջ զբաղեցնում է 95-րդ տեղը: Տարածաշրջանային երկրներից Ադրբեջանն 81-րդ, Վրաստանը`84-րդ, Թուրքիան` 87-րդ հորիզոնականներում են, եւ միայն Իրանն է, որ զիջում է Հայաստանին ` զբաղեցնելով 101-րդ տեղը: Ռուսաստանն այս տարի հայտնվել է 61 տեղում, իսկ հետխորհրդային երկրներից լավագույն դիրքերում են բալթյան երկրները (Էստոնիա` 36, Լատվիա`43, Լիտվա`48-րդ տեղ) եւ Ղազախստանը (47):
Վարկանիշային ցուցակն արդեն ավանդաբար գլխավորում է Նորվեգիան, որին հաջորդում են Շվեյցարիան եւ Կանադան: Լավագույն տասնյակում են նաեւ Շվեդիան, Նոր Զելանդիան, Դանիան, Ավստրալիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները եւ Լյուքսեմբուրգը: