Հայաստանը նման է Յանուս աստծուն. Արմեն Աշոտյան

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համոզմամբ Հայաստանը երբեք էլ իր դեմքը չի շրջել Ռուսաստանից: «Հայաստանն աշխարհում ավելի շատ նման է Յանուս աստծուն, որն աշխարհում իր բազմավեկտոր քաղաքականության շնորհիվ հասցնում է դեմքը մի քանի տեղերում ցույց տալ»,- լրագրողների հետ ճեպազրուցում հայտարարեց Արմեն Աշոտյանը: Դիտարկումներին, թե Մաքսային Միությունում կարծես չեն ողջունում Հայստանի մուտքը, Ա. Աշոտյանը պատասխանեց. «Իհարկե և Լուկաշենկոյի արտահայտություններում կարելի է տեսել որոշակի կարծիք, կարելի է նաև Ղազախստանի ղեկավարների խոսքերում որոշակի կարծիք տեսնել, բայց ես օրինակ չեմ կարծում, որ եթե Թուրքիան ցանկանար միանալ ՄՄ-ին, ապա դժվար թե Վլադիմիր Վլադիմիրովիչը դրա մասին իմանար Աբիշևիչի շուրթերից»: ԿԳ նախարարը նաև նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վաղուց դադարել է տափակ էկրան լինելուց. «Այն առնվազն 3D է, էլ չասեմ 5D կա, 7D և այլն, իրավիճակը պետք է դիտարկել տարածական տեսանկյունից»,-եզրափակեց ԿԳ նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031