Մաքսային միությունը Թուրքիայի համար չի կարող ԵՄ-ին այլընտրանք հանդիսանալ. փորձագետ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Անկարայում գտնվող Թուրքիայի ռազմավարական մտածողությունների ինստիտուտի (SDE) տնօրեն, պրոֆեսոր Յասին Աքթայն անդրադարձել է Մաքսային միության մեջ Թուրքիայի մտնելու խնդրին.

«Մաքսային միությունը Թուրքիայի համար չի կարող ԵՄ-ին այլընտրանք հանդիսանալ: Երբ Թուրքիան 1994 թվականին դարձավ ԵՄ-ի հետ Մաքսային պայմանագրի անդամ, ակնկալվում էր, որ դա կարող է վնասել երկրի տնտեսական շահերին: Սակայն այդ պայմանագիրն ուժեղացրել է Թուրքիայի տնտեսությանը, քանի որ երկրում աճել է ներքին տնտեսական մրցակցությունը:

Այդ պայմանագրին Թուրքիայի անդամակցությունը չի նշանակում, որ Անկարան շահագրգռված կլինի անդամակցել Եվրասիական մաքսային միությանը: Ներկայումս Անկարայի առաջնահերթություններից մեկը բոլոր երկրների հետ տնտեսական հարաբերությունների զարգացումն է: Վերջին 10 տարիներին Անկարան վարում է ազատ տնտեսության զարգացման քաղաքականություն»:

Տեսանյութեր

Լրահոս