Բաժիններ՝

Իսլամականները Սիրիայի հյուսիսում այրել են Սուրբ Խաչ հայկական եկեղեցին

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անցած օրերին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը քանիցս ենթարկվել է ականանետային հրետակոծման, ինչի հետևանքով վիրավորվել է 9 խաղաղ բնակիչ:

Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող, Թուրքիային սահմանակից Ռաքքա նահանգի Թել-Ապիատ գյուղաքաղաքում զինյալներն այրել են Հայ առաքելական Սուրբ Խաչ հայկական եկեղեցին: Հրդեհի հետևանքով վնասվել է եկեղեցու ներքին կահավորանքը: Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Հարևան նահանգում՝ Քամիշլի քաղաքում, մահապարտ-ահաբեկիչը պայթուցկ սարք է գործի դրել, ինչի հետևանքով գրանցվել են զոհեր ու վիրավորներ, որոնց ստույգ քանակը հայտնի չէ: Եփրատ գետի շուրջ կատաղի մարտերը շարունակվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս