Կենտրոնական բանկն՝ ընդդեմ հայկական դրամի ամրապնդման
ՀՀ Ազգային ժողովում շարունակվում են 2014 թվական պետական բյուջեի նախագծի քննարկումները։ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, հանձնաժողովներում սկսած բյուջետային քննարկումների ընթացքում անդրադառնալով դրամի փոխարժեքին, հայտարարել է, որ ՀՀ Կենտրոնական բանկը շահագրգռված չէ դրամի ուժեղացմամբ և ձգտում է թույլ չտալ նման զարգացում: Ջավադյանը տեղեկացրել է, որ ԿԲ-ն տարվա ընթացքւոմ կանխել է դրամի ամրապնդումը՝ ֆինանսական շուկայում գնելով 40 միլիոն դոլար։ Դրանք ուղղվել են միջազգային պահուստների համալրմանը։ «Վաղուց է՝ դոլար չենք վաճառում»,- հայտարարել է ԿԲ նախագահը՝ ավելացնելով, որ ԿԲ-ն կշարունակի փոխարժեքին միջամտել միայն կտրուկ տատանումների դեպքում։