Մամեդյարովն այսօր ելույթ կունենա ՄԱԿ ԱԽ-ի նիստում

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Նյու Յորք: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ այցի նպատակը ՄԱԿ ԱԽ-ի այսօրվա նիստին մասնակցելն է, որը նվիրված է տարածաշրջանային կառույցների, այդ թվում նաև Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) հետ ՄԱԿ-ի համագործակցությանը՝ կապված միջազգային անվտանգության ու խաղաղության հաստատման հետ:

Ակնկալվում է, որ Ադրբեջանի արտգործնախարարը ելույթ կունենա այդ նիստում: Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ-ում նախագահում է 2013 թվականի հոկտեմբերի 1-ից:

Տեսանյութեր

Լրահոս