«Տանը մնացած» հայ տղամարդկանց թիվն ավելի մեծ է, քան կանանցը
2012 թվականի վերջի դրությամբ Հայաստանում երբեք չամսուսնացած անձանց թիվը 695 482 է։ Եթե նկատի ունենաք, որ պաշտոնական տվյալներով ՀՀ մշտական բնակչության թիվը 3 միլիոն 28 հազար մարդ է, ապա ստացվում է, որ բնակչության շուրջ մեկ քառորդը երբեք չի ամուսնացել։ Այս եզրահանգմանը կարելի գալ՝ ուսումնասիրելով Ազգային վիճակագրական ծառայության կողմից երեկ հրապարակված՝ Հայաստանի կանայք և տղամարդիկ 2013թ. զեկույցը։
Ընդ որում, ի հեճուկս տարածված կարծիքի՝ երբեք չամուսնացած կամ, պայմանականորեն ասած, «տանը մնացած» տղամարդկանց թիվն ավելի մեծ է, քան կանանցը՝ 374 061-ը 321 421-ի դիմաց։ Նկատենք, որ խոսքը վերաբերվում է 15 տարեկան և ավելի մեծահասական անձանց։
Նկատենք, որ տղամարդիկ իրենց ընդհանուր թվով (1 145 600), զգալորեն քիչ են կանանցից (1 307 116)։ Իսկ դա նշանակում է, որ տոկոսային առումով տղամարդկանց մոտ չամուսնացածները էլ ավելի մեծ տեսակարար կշիռ ունեն քան կանայք։ Այսպես, երբեք չեն ամուսնացել Հայաստանի տղամարդկանց 32.6%, մինչդեռ կանանց մոտ այդ ցուցանիշը կազմում է 24.5%։