Ուշակով. Մինսկում կքննարկվի նաև ինտեգրացիոն միավորումների մասնակիցների հնարավոր ընդլայնման հարցը. խոսքը Հայաստանի մասին է

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը սկզբում տեղի է ունեցել նեղ կազմով`  Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի նախագահների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի մասնակցությամբ,  այնուհետեւ նրանց են միացել Հայաստանի, Ուկրաինայի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի նախագահները:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին ասել է, որ գագաթնաժովի հիմնական թեման 2015թ. հունվարի 1-ին Եվրասիական տնտեսական միության ձեւավորման հարցն է:  «Ծրագրվում է, որ երկրի ղեկավարները կքննարկեն  Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի նախագծի մշակման աշխատանքների ընթացքը»,-ասել է նա:

Օրակարգում է նաեւ ինտեգրացիոն միավորումների մասնակիցների կազմի հնարավոր ընդլայնման  հարցը, խոսքը, մասնավորապես, Հայաստանի մասին է, հաղորդում է  գործակալությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս