Մաքսային միության նկատմամբ Թուրքիայից բացի հետաքրքրություն է ցուցաբերում է նաև Հնդկաստանը. Պուտին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է, որ Մաքսային միության նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն Թուրքիան, այլև՝ այլ խոշոր երկրներ.

«Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ձեզ իրազեկել, որ այդպիսի հետաքրքրություն ցուցաբերում է նաև աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկը՝ Հնդկաստանը: Այդ հարցը քննարկվել է Հնդկաստանի վարչապետի հետ իմ հանդիպման ժամանակ:

Նա ինձ խնդրեց մեր այսօրվա հանդիպման ժամանակ բարձրացնել հարցը, որ Հնդկաստանը ցանկանում է հնարավորություն ունենալ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր ստորագրել Մաքսային միության հետ:

Հաշվի առնելով՝ հնդկական շուկայի մասշտաբը, Ասիայի զարգացման հեռանկարները՝ Մաքսային միության անդամներն ընդհանուր առմամբ պետք է ամենալուրջ ձևով վերաբերվեն այդ առաջարկին: Մաքսային միության մեջ մտնելու պայմանները պետք է միանման լինեն բոլոր երկրների համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031