Բերման է ենթարկվել թմրանյութ պահելու կասկածանքով
Հոկտեմբերի 23-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Տերյան փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արմեն Գ.-ին և 1987 թ. ծնված Նարեկ Ղ.-ին:
Նարեկ Ղ.-ի պայուսակից հայտնաբերվել և առգրավվել է դեղնականաչավուն զանգված:
Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: