Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց Տիգրան Սարգսյանի` ԿԲ-ի հավաքարար դառնալու մասին հորդորը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռ չի կողմնորոշվել՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծին կո՞ղմ է քվեարկելու, թե՞ դեմ: Այս մասին ԱԺ ամբիոնից ԲՀԿ խմբակցության անունից հայտարարեց խմբակցության քատուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, թե իրենք դեռ կհասցնեն առաջարկություններ ներկայացնել, որից հետո վերջնական կորոշեն՝ ինչպես վարվել նախագծի հարցում:

Նաիրա Զոհրաբյանը ևս զուգահեռներ անցկացրեց երեկ ընդունված «Գործազրկության նպաստից զրկելու մասին» և այսօր քննարկվող «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագծերի միջև՝ ասելով. «Արդյոք արդա՞ր է, երբ մենք երեկ այստեղ քննարկում և առաջին ընթերցմամբ ընդունում ենք գործազրկության նպաստից՝ 18.000 դրամից զրկելու նախագիծը և բարձրացնում ենք պաշտոնատար անձանց աշխատավարձը»։

Նրա գնահատմամբ՝ զավեշտալի են այն հայտարարությունները, թե նախագծի ընդունմամբ կանխվելու է կոռուպցիան, ապա հավելեց. «Քանի՞ անգամ է եղել, որ խորհրդարանը դեմ է քվեարկել կառավարությանը, կամ քանի՞ անգամ է եղել դեպք, երբ ԱԺ հանաձնաժողովները, որոնք ղեկավարվում են քաղաքական մեծամասնության կողմից, դրական եզրակցություն են տվել այն նախագծերին, որոնց վերաբերյալ կառավարությունը տվել է բացասական եզրակացություն։ Ես իմ պատգամավորական և լրագրողական գործունեության ընթացքում կարող եմ հիշել եզակի բացառություններ, որոնք եղել են զուտ պատահականություններ և հետագայում այդ պատահականությունների պատմական արդարությունը վերականգվել են: Ուստի՝ այսօր Կառավարությունից պահանաջել՝ հարգել Սահմանդրությունը, կարծում եմ, առանձնապես ազնիվ չէ: Ավելին՝ դեռ պետք է շնորհակալ լինենք կառավարությանը, որ չի դիմում Սահմանադրական հանձնաժողովին և չի ասում՝ եկեք իմ դե-դեֆակո կարգավիճակը ամրագրեք դե-յուրե»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Կառավարությունը ԱԺ-ին համարում է իր կցորդը:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռևս ԿԲ-ն նախագահելու տարիներից՝ ԱԺ ամբոնից ի պատասխան պատգամավորների դժգոհությանը, թե՝ ԿԲ-ի հավաքարարն ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան պատգամավորը, առաջարկել է դառնալ ԿԲ-ի հավաքարար:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս