Բաժիններ՝

yerkir.am-ի բացառիկ հարցազրույցը Սերժ Սարգսյանի ծնողների հետ. Բալա’ ջան, եշիլ մի, վեր մեր տղան նախագահ ա, ուրեմն՝ մեր քեթը ցից ա, չէ, մունք հասարակ մարդիկ ընք

Yerkir.am-ի թղթակիցն Արցախում բացառիկ հնարավորություն է ունեցել այցելելու նախագահ Սերժ Սարգսյանի ծնողների` Ազատի եւ Նորայի տուն եւ զրուցելու նրանց հետ: Այն ներկայացնում ենք հատվածաբար:

– Տիկի’ն Նորա, դուք թիկնապահներ չունեք, ձեր տունն էլ չի հսկվում, ինձ էլ հրավիրեցիք ներս` ներսում խոսելու: Անկեղծորեն զարմացած եմ…

– Ախր մենք ո՞ւմ ենք ինչ արել, մատաղ ինիմ, մունք ռաբոչի հասարակ ընտանիք ընք, ես ջուլհակուհի ըմ իլալ, ամուսինս էլ` դարբին: Ձեռք ձեռքի տված աշխատալ ընք, չարչարվալ ընք մարդ ու կնգանավ, երեք երեխա պահալ, մըծըցրալ: Աստված պահի իրանց, հիմա իրանք էլ մեզ ըն օգնում:

– Ինչի՞ կարիք ունեք:

Կարդացեք նաև

– Ոչ մի բանի կարիք չոնինք, ընդի տղատարը (խմբ.-այդպիսի տղաների տերը) կարիք կզգա՞: Դե, աղջիկ չոնիմ, հարսներս էլ` Ռիտան, Ավրիգան, Արմինեն, ինձ աղջկա նման են: Իրեքն էլ լավն են: Հարսներով միշտ հաշտ համերաշխ են եղել:

– Տիկի’ն Նորա, իսկ հետևում ե՞ք Ձեր որդու` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությանը` ուր գնաց, ինչ խոսեց, ինչ արեց…

– Միշտ Սերժին ասում եմ`նախագահին ամեն օր ես տեսնում եմ: Հարցնում ա` ո՞նց ես տեսնում: Հենց ասում եմ տելեվիզրով, սկսում ա ծիծաղել:

– Դժվա՞ր է նախագահի մայր լինել:

– Գիտես ինչ, ես օզալ ըմ (ուզել եմ) վեր իմ տղաս նախագահ չինի: Որպես մայր` ինձ մինակ իմ տղայիս առողջությունն ա պետք, վեչ թա իրա պաշտոնը: Ես էն ում օզում, որ առավոտը իմ երեխայիս զավտրիկ տամ, կեսօրին էլ աբեդ տամ, իրուգյունն էլ` ուժին, կողքես օտե (ուտի), խմե, ես էլ հանգիստ քնեմ: Ես տա ըմ օզում: Դե, վեր ինքը օզալ ա օրիշ պեն (ուրիշ բան)… Դե, հայրենասեր ա, աշխատող ա, թող ուրան քեփավ ինի (թող իր ուզածով լինի): Էն ծառեն տիրևը տեսնում ը՞ս, իմ սերտըս սաղ օրը տի տղտողում ա (դողդողում է) իմ խոխոցս հետե:

– Ամեն նախագահի նաև քննադատում են, ո՞նց եք վերաբերվում Ձեր որդուն քննադատողներին:

– Դե, թող քննադատին: Տի մարդ չի ինիլ, վեր ուրան քննադատին վեչ: Ասում ա` շահեն հարը շահեն քմակեն քաշում ա (անգամ շահի` թագավորի հայրը կարող է շահի հետեւից խոսել): Հու հինչ օզում ա` թող ասե, սաղի բերանը հո փակելու չը՞նք: Ես իմ երեխուս անա արխային ըմ, վեր ինքը մաքուր ու հայրենասեր մարդ ա: Արխային ըմ, վեր ինքը թալանչի չի:

Վերջերս ընդդիմադիր մի կուսակցության ներկայացուցիչ` Զարուհի Փոստանջյանը, Սերժ Սարգսյանին մեղադրեց, թե նա 70 միլիոն եվրո է պարտվել կազինոյում:

– Հո՞ւվ ա ասալ, էն Րաֆֆիի կուսակցությունի՞ց: Հա, բայց հի՞նչ ա տեռալ (ինչ է դարձել), վեր ասալ ա, հի՞նչ ա առաջ գցալ, մնացալ ա ուրան փիսոթունը (վատություն): Ես ընդի ըմ գիդում, վեր իմ խոխաս մաքուր ա, համ հայրենասեր ա, համ աշխատող ա: Իմ Սերժը շախմատ ա խաղում, վեչ թա կազինո:

– Ինչո՞ւ չեք տեղափոխվում Երևան:

– Ես օզում չըմ Երևան ապրիմ: Ես ստեղի ծնունդ ըմ, օրիշ տեղ կարել չըմ ապրիմ: Ես շատ ըմ տանջվալ: Մհենգ ուրանք ըն գիդում (հիմա իրենք գիտեն), շտեղ օզում ըն թող ապրին, ո’չ հրամայելու ըմ, ո’չ պահանջեմ: Ես վեր ստեղ չապրիմ, իմ խոխոց կապը Արցախի հետ կտրվելու ա: Ես ստեղ կապրիմ, իրանք էլ կկյան, կքինան:

– Ծնունդով արցախցի բոլոր նախագահները պաշտոնավարումից հետո Արցախում չեն ապրում: Երբ Սերժ Սարգսյանն այլեւս նախագահ չլինի, նույնպե՞ս մնալու է Հայաստանում:

– Ես տա սխալ ըմ համարում, որ ստեղ չըն ապրում: Պիտի կյան ստեղ ապրեն, բայց դե էլի իրանք ըն գիդում, ուրանց գործն ա:

Մելանյա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս