ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները գաղտնալսել են Իտալիայի ղեկավարությանը. մամուլ
Բրիտանական The Guardian թերթի նախկին լրագրող Գլեն Գրինվալդն իտալական L`Espresso թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները գաղտնալսել են Իտալիայի ղեկավարությանը և երկրի ՊՆ-ին:
Գրինվալդն ընդգծել է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը լրտեսական ակտիվ գործունեություն է ծավալել՝ այդ թվում նաև գաղտնալսելով եվրոպական կառավարություններին՝ ներառյալ Իտալիայի կառավարությանը:
ԱՄՆ-ից բացի, Մեծ Բրիտանիան նույնպես գաղտնալսել է իտալացիներին: Իտալական թերթն ընդգծում է, որ Իտալիայի կառավարությանը, ինչպես նաև երկրի նախարարություններին Ազգային անվտանգության գործակալության գաղտնալսումներին առնչվող փաստաթղթերը կարող են հրապարակվել մոտակա ամիսներին:
Իտալական Corriere della Sera թերթը երեքշաբթի հայտնել է, որ Ազգային անվտանգության գործակալությունը Prism ծրագրի օգնությամբ տեղեկություններ է հավաքել Իտալիայի միլիոնավոր բնակիչների մասին: