Մերժում են ընկեր Վահանի՞ն, թե՞ ՀՀ-ին
Հայաստանի Հանրապետությանը կարծես թե հերթական մերժումն է ստանում Եվրոպայից։ «Հայկական ժամանակին» հայտնի է դարձել, որ Գերմանիան չի շտապում հաստատել Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի ագրեմանը։ Հիշեցնենք, օգոստոսի վերջին, երբ հայտնի դարձավ, որ Հովհաննիսյանը դեսպան է նշանակվելու Գերմանիայում, նրա ագրեմանի հարցումն արդեն ուղարկվել էր։ Չի բացառվում, իհարկե, որ ձգձգման պատճառը թուրքական լոբբին է, որը շատ ուժեղ է Գերմանիայում և որոշակի խոչընդոտներ է հարուցում։ Գերմանիայի հայ համայնքում, սակայն, կարծում են, որ դա ավելի շատ կապված է թերևս Հայաստանի իշխանությունների և նրանց վարած քաղաքականության հետ։ Երեկ, երբ «ՀԺ»–ի թղթակիցը Վահան Հովհաննիսյանին հարցրել է ագրեմանի ձգձգման պատճառների մասին, նա ասել է, թե նման տեղեկություններ ինքը չունի, բայց նաև չի բացառել, որ թուրքական լոբբին որոշակի աշխատանքներ տանում է այդ ուղղությամբ։
Այս մասին ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում