Բաժիններ՝

Գերմանիան անհապաղ ու համապարփակ պարզաբանում է պահանջել ԱՄՆ-ից

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարությունն իրազեկվել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը և դիմել է Սպիտակ տանը՝ այդ կապակցությամբ ստանալու համար անհապաղ ու համապարփակ պարզաբանում:

Այս մասին նշված է Գերմանիայի կառավարության՝ երեկ տարածած հայտարարությունում: Դրանում ասվում է, որ եթե հաստատվի գաղտնալսման իսկությունը, ապա դա լրջորեն կխաթարի Վաշինգտոնի հանդեպ Բեռլինի տածած վստահությունը: Բացի այդ, հայտարարությունում նշված է, որ պետք է վերջ տրվեն այդօրինակ գործողություններին:

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտի խոսքերով՝ կանցլեր Անգելա Մերկելն անձամբ զանգահարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և հասկացնել է տվել, որ հավանության չի արժանացնում և կատարելապես անընդունելի է համարում նման գործունեությունը: Մերկելը հուսով է, որ ԱՄՆ իշխանությունները լույս կսփռեն գաղտնալսումների հարցի վրա:

Սպիտակ տունը, սակայն, հերքում է Մերկելին գաղտնալսելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս