Տիգրան Սարգսյան. Նպատակը մեկն է՝ հետընտրական փուլում Ադրբեջանի քաղաքացիների ուշադրությունը շեղել

ԱԺ «Ժառանագություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ քիչ առաջ ՀՀ վարաչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե ժամանակը չէ՞, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում բարձրացվի այն փաստը, որ ՀՀ պետական սահմանի վրա, մասնավորապես Տավուշի մարզում, ոտնձգությունների դեպքեր են տեղի ունենում: Ի պատասխան Տիգրան Սարգսյանն ասաց. «Կարծում եմ, նման կոնսուլտացիաներ կլինեն: Իհարկե, հասկանալի է, որ դրանց մեծ մասը հրապարակային բնույթ չի կրում, բայց մենք ուշադրությունը հրավիրելու ենք այս հանգամանքի վրա: Սրանք օրակարագային հարցեր են և մենք ներկայացնում ենք մեր տեսակետները»:

Նա նշեց, թե մշակվելու են այնպիսի մեխանիզմներ, որոնք այդ երաշխավորագիրը կտան։ Թևան Պողոսյանը խնդրեց անդրադառնալ նաև Տավուշի մարզում տեղի ունեցած դեպքին, որի արդյունքում ադրբեջանական դիպուկահարների կրակոցից խաղաղ բնակիչ էր զոհվել:

Տիգրան Սարգսյանը նշեց, թե դա կապված է Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո արդյունքների շուրջ ստեղծած աղմուկի հետ. «Նրանք ուզում են շեղել քաղաքացիների ուշադրութունն այդ աղմուկից: Նպատակը մեկն է՝ հետընտրական փուլում Ադրբեջանի քաղաքացիների ուշադրությունը շեղել ընտրությունների քննարկումներից»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս