Բաժիններ՝

Իլհամ Ալիևը Թուրքիայում կքննարկի քաղաքական ու տնտեսական համագործակցության հարցը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հնգամյա ժամկետով Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրված Իլհամ Ալիևն ընտրություններից հետո իր առաջին արտասահմանյան այցը կկատարի դեպի Թուրքիա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը:

Նա ընդգծել է, որ սովորաբար Իլհամ Ալիևն իր առաջին արտասահմանյան այցը կատարում է դեպի Թուրքիա: Դեսպանի խոսքերով՝ այցի ընթացքում քննարկվելու են մի շարք կարևոր հարցեր, որոնք առնչվում են երկու երկրների միջև քաղաքական ու տնտեսական ոլորտներում համագործակցությանը.

«Պաշտոնական հանդիպումների հետ մեկտեղ այցի շրջանակներում քննարկվելու են տնտեսական ոլորտում մեր համագործակցության զարգացման հետագա ուղիների փնտրտուքը, Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռնարկատերերի համար ներդրումներ անելու դյուրացումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս