Երեք պատահար Երևանում
Հոկտեմբերի 22-ին, ժամը 19.30-ին, Երևանի Մ. Հերացու փողոցի թունելում իրար են բախվել «Մերսեդես Բենց Ե 350», «Մերսեդես Բենց Տ 430», «Միցուբիշի Պաջեռո» և երկու «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել Աստրա»-ի աղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 19.30-ին, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 28/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, «Նիսան Սանի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուլբենկյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն: