Բաժիններ՝

Սամցխե-Ջավախքում օգտագործվում է ագրարային պոտենցիալի միայն 1/3-ը. Business Грузия

Business Грузия-ի փոխանցմամբ՝ Սամցխե-Ջավախքի զարգացման ռազմավարությունում (2014-2021 թվականներ) նշված է, որ դա հստակ արտահայտված ագրարային շրջան է, ուր գյուղանտեսության բաժնեմասն ամենամեծն է (32 տոկոս):

Փաստաթղթում ընդգծվում է, որ թեև այդ շրջանի (բերքի ու անասնապահության) արդյունավետության միջին ցուցանիշները ավելի բարձր են երկրի համապատասխան ցուցանիշներից՝ այնուամենայնիվ, Սամցխե-Ջավախքում օգտագործվում է առկա պոտենցիալի միայն 1/3-ը:

Տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացման կարևոր խոչընդոտների թվում նշված է հողաբարելավման համակարգի թերի լինելը: Փաստաթղթի համաձայն, շրջանում գոյություն ունեցող ոռոգիչ համակարգը ոռոգմամբ ապահովում է միայն վարելահողերի մոտ 15 տոկոսը, ինչը զգալիորեն խոչընդոտում է գյուղատնտեսության զարգացմանը:

Ուշագրավ է, որ Սամցխե-Ջավախքում արտադրության ավելի քան 90 տոկոսը կենտրոնացած է փոքր չափի տնային տնտեսություններում: Տնային տնտեսությունների 73 տոկսը գյուղատնտեսական արտադրանք է տալիս հիմնականում սեփական սպառման համար, իսկ մնացյալ 27 տոկոսի դեպքում գյուղատնտեսությունը հանդիսանում է եկամտի աղբյուր:

2011 թվականին ողջ երկրի կարտոֆիլի ցանքատարածությունների 52 տոկոսը բաժին է ընկել Սամցխե-Ջավախքին: Բացի այդ, Սամցխե-Ջավախքում է կենտրոնացած երկրի ողջ անասնապահության 9-14 տոկոսը և մեղվաբուծության գրեթե 10 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս