Թուրքիան կարող է խզել Իսրայելի հետ կնքած գաղտնի համաձայնագրերը

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան կարող է խզել առկա գաղտնի համաձայնագրերը, որոնք առնչվում են հատուկ ծառայությունների մակարդակով Իսրայելի հետ համագործակցելուն:

Այդ համաձայնագրերը մասնավորապես իսրայելական «Մոսսադ» հատուկ ծառայությանը հնարավորություն է տվել օպերացիներ իրականացնել Թուրքիայի տարածքում, Թուրքիա ժամանել առանց վիզայի ու առանց մաքսային զննման:

2010 թվականին դառնալով Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար՝ Էրդողանի մերձակա համակիր Հաքան Ֆիդանը որոշել էր վերջ դնել այդ պրակտիկային և չեղյալ հայտարարել տվյալ պայմանավորվածությունները:

Նրա ղեկավարման սկզբում Թուրքիայի իսլամական քաղաքական ուժերն անգամ տեղյակ չեն եղել Իսրայելի հետ նման գաղտնի համաձայնագրերի առկայության մասին:

Օտար ԶԼՄ-ներն այժմ Ֆիդանին մեղադրում են «Մոսսադի» 10 գործակալի վերաբերյալ իրանական կողմին տեղեկություններ հաղորդելու մեջ: Սակայն Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հերքել է դա:

Տեսանյութեր

Լրահոս