Իրանի նախկին իշխանությունների ընդհանուր պարտքը կազմում է 59 միլիարդ դոլար
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բանկերին, մասնավոր սեկտորին և կապալառուներին Իրանի նախկին իշխանությունների ընդհանուր պարտքը կազմում է 1800 տրիլիոն ռիալ (մոտ 59 միլիարդ դոլար): Այս մասին Սպահան նահանգում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Նա ընդգծել է, որ կառավարությունը պատգամավորների օգնությամբ կարող է կազմել հաջորդ օրացուցային տարվա (մեկնարկում է 2014 թվականի մարտի 21-ից) խելամիտ բյուջետային պլան.
«Մեր կառավարության գործունեությունը չի հանդիսանում կատարյալ, սակայն վիթխարի քանակությամբ պարատքերը բարդացնում են նրա աշխատանքը: Կառավարության առաջին առաջնահերթությունը երկրի ընթացիկ խնդիրների լուծումն է»: