Բաժիններ՝

«Սառը պատերազմից» հետո ԱՄՆ-ի ունեցած գլոբալ անխոս գերիշխանությունը մնացել է անցյալում. Բժեզինսկի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի հանրահայտ քաղաքագետ, նախկինում ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով օգնական Զբիգնև Բժեզինսկին,ելույթ ունենալով Վաշինգտոնում գտնվող Ջոն Հոփկինսի համալսարանում, հայտարարել է, որ «Սառը պատերազմի» ավարտին հաջորդած 13 տարիներին ԱՄՆ-ի անխոս գերիշխանությունը մնացել է անցյալում և տեսանելի հեռանկարում ամենայն հավանականությամբ չի կարող վերականգնվել.

«Անկասկած է, որ ներկայումս մենք չունենք նույն գերիշխող դիրքերը, ինչ 20 տարի առաջ էր: Քիչ հավանական է, որ մենք կվերականգնենք այն, համենայն դեպս դա տեղի չի ունենա սրահում ներկա գտնվողների (քիչ չեն եղել ուսանողները) կյանքի ընթացքում: Մեզ անհրաժեշտ է հասկանալ, որ աշխարհը դարձել է անհամեմատ ավելի բարդ: Աշխարհը կլինի անվերջ ավելի բարդ, պոտենցիալ առումով ավելի վտանգավոր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս