Բաժիններ՝

Ոստիկանները ձերբակալել են բնակարանագողին

Հոկտեմբերի 21-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ դիմացի հարևանի բնակարան գող է մտել. ներսից փակված է դիտանցքը և ձայներ են լսվում:

Մեկնած ոստիկանության ծառայողները Դեմիրճյան փողոցի 31 շենքի մի բնակարանից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Արտեմ Ս.-ն, որի մոտ հայտնաբերվել է բնակարանից գողացված 325.000 դրամը:

Արտեմ Ս.-ն ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս